Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բանախոսություն-քարոզխոսություն` <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցիչների մասնակցությամբ

20.09.2015

Սեպտեմբերի 20-ին Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը վարել է բանախոսություն` նվիրված  Սուրբ Մյուռօրհնեքի խորհրդաբանությանը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ անցկացվող բանախոսության ընթացքում Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը  ներկայացրել է Սուրբ Մյուռոնօրհնեքի խորհրդաբանությունը` խոսելով նաև  պատմության,  բաղադրության ու ծիսական առանձնահատկությունների մասին:

  Տեր  Աշոտ քահանա Սաֆարյանը կարևորել է այս հանդիպումն ու ավելացրել, որ  Սուրբ Մյուռոնօրհնեքին նվիրված այս  քարոզխոսությունը <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցիչներին հարուստ գիտելիքներ տալու, նրանց միջոցով  դպրոցի սաներին ավելի գիտակից դարձնելու նպատակ  ունի:

 Բանախոսության ավարտին մանակիցներին  են  բաժանվել են  <<Շողակն Արարատյան>> երկշաբաթաթերթի հերթական  համարները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03