Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնական համերգ` նվիրված անկախության 24 –րդ տարեդարձին

22.09.2015

Սեպտեմբերի 21-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի շենքում կայացել է Հայաստանի հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին նվիրված համերգ: Տոնական միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը,  Արտաշատի Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանը, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, զինվորներ, հյուրեր:

Համերգը կայացել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ:

Միջոցառման  սկզբում ներկաներին իր օրհնությունն է փոխանցել Տեր Թաթուլ Գասպարյանը` մաղթելով ազգին հայոց  միայն խաղաղ առավոտներ, տոկունություն և ցանկանալով էլ ավելի ամուր կամք, հավատ  ու սեր ապագայի հանդեպ:

Հանրապետության քսանչորսամյա տարեդարձի կապակցությամբ  Ամո Խարազյանի անվան թատրոնի բեմում հնչել են Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի կատարումները` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, քամանչահար, պրոֆեսոր,  ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանի գլխավորությամբ: Ինչպես նաև   նվագախմբի նվագակցությամբ ելույթ են    ունեցել <<Շանթ>>   հեռուստաընկերության  <<Ժողովրդական երգիչ>> նախագծի լավագույն տասնյակում հայտնված երգիչ-երգչուհիները` հանդիսատեսին հիացնելով իրենց  կատարողական արվեստով, մատուցելով բարձրարժեք ու ազգային-ժողովրդական երգ-երաժշտություն:

 Միջոցառման ծրագրի  շրջանակներում հանդիսատեսը ունկնդրել է Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի,  այլ երաժիշտ-երգահանների ստեղծագործությունները, որոնք   ազգային արմատներին հավատարիմ մնալու, հայրենասիրության ու անկոտրում ոգու քարոզ են հանդիսանում: Թատրոնի շենքից հանդիսատեսը հեռացել է մեծ գոհունակությամբ, հպարտությամբ ու բարձր տրամադրությամբ: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03