Նորություններ
<<Հայ ճարտարապետների միության>> անդամները հյուրընկալվել են Մասիս քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում
25.09.2015
Սեպտեմբերի 25-ին Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի անձնակազմը հյուրընկալել է դպրոցի բարերարներին` <<Հայ ճարտարապետների միության>> 50 անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը:
Հանդիպման սկզբում դպրոցի տնօրեն Արևհատ Նազարյանը շնորհակալություն է հայտնել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին դպրոցին ցուցաբերած բազմակողմանի օժանդակության և աջակցության համար և ներկայացրել <<Հայ ճարտարապետների միության>> աջակցությամբ դպրոցում կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքներն ու նորարարությունները:
Այնուհետև դպրոցի սաներն իրենց շնորհակալանքի խոսքն են ուղղել ներկաներին և բարերարներին` հանդես գալով ասմունքի ու երգի կատարումներով և նրանց նվիրելով կյանքի խորհրդանիշ նուռը: