Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Հայ ճարտարապետների միության>> անդամները հյուրընկալվել են Մասիս քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում

25.09.2015

 Սեպտեմբերի 25-ին Մասիս քաղաքի  Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի անձնակազմը հյուրընկալել է դպրոցի բարերարներին` <<Հայ ճարտարապետների միության>>  50 անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը:

Հանդիպման սկզբում դպրոցի տնօրեն Արևհատ Նազարյանը շնորհակալություն է հայտնել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին դպրոցին ցուցաբերած  բազմակողմանի օժանդակության և աջակցության համար և ներկայացրել <<Հայ ճարտարապետների միության>>  աջակցությամբ դպրոցում կատարված   վերանորոգման աշխատանքների արդյունքներն ու նորարարությունները:

Այնուհետև դպրոցի սաներն  իրենց շնորհակալանքի խոսքն են ուղղել ներկաներին և բարերարներին` հանդես գալով ասմունքի ու երգի կատարումներով և նրանց նվիրելով կյանքի խորհրդանիշ նուռը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49