Նորություններ
Մարմարաշենի միջնակարգ դպրոցում բացվել է ազատամարտիկ Անդրանիկ Բարությանի կիսանդրին
28.09.2015
Սեպտեմբերի 18-ին Մարմարաշենի միջնակարգ դպրոցի առջև բացվել է ազատամարտիկ Անդրանիկ Բարությանի կիսանդրին: Դպրոցը կրում է ազատամարտիկի անունը: Բացման արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արա Կետիկյանը, ազատամարտիկներ, հյուրեր:
Հանդիսության սկզբում ներկաներին ողջունել է դպրոցի տնօրեն Աննա Համբարձումյանը՝ խոսելով հերոսի անցած ուղու և անբասիր կենսագրության մասին: Կիսանդրու բացման օրը պատահական չէր ընտրված. սեպտեմբերի 28-ը Անդրանիկ Բարությանի ծննդյան օրն է: Դպրոցի տնօրենի ողջույնի խոսքից հետո Անդրանիկ Բարությանի այրու և Մասիսի տարածաշրջանի ԵԿՄ նախագահ Մեսրոպ Արոյանի կողմից կատարվել է կիսանդրու բացում:
Հանդիսության ներկաներին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անունից ողջունել է Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը: Մարզպետի տեղակալը հայրենիքի սահմաններին մաղթել է անառիկություն, իսկ ապագա սերնդին՝ հայրենասիրական ու անհաղթ ոգի:
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ազատամարտիկի մարտական ըներները, ինչպես նաև հնչել են ազգագրական երգի ու պարի կատարումներ: