Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարմարաշենի միջնակարգ դպրոցում բացվել է ազատամարտիկ Անդրանիկ Բարությանի կիսանդրին

28.09.2015

 Սեպտեմբերի 18-ին Մարմարաշենի միջնակարգ դպրոցի առջև բացվել է ազատամարտիկ Անդրանիկ Բարությանի կիսանդրին: Դպրոցը  կրում է  ազատամարտիկի անունը: Բացման արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը,  մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արա Կետիկյանը, ազատամարտիկներ, հյուրեր:

Հանդիսության սկզբում ներկաներին ողջունել է դպրոցի տնօրեն Աննա  Համբարձումյանը՝ խոսելով հերոսի անցած ուղու և  անբասիր կենսագրության մասին: Կիսանդրու բացման օրը պատահական չէր ընտրված. սեպտեմբերի 28-ը Անդրանիկ Բարությանի ծննդյան օրն է: Դպրոցի տնօրենի ողջույնի խոսքից հետո Անդրանիկ Բարությանի այրու և  Մասիսի տարածաշրջանի  ԵԿՄ նախագահ Մեսրոպ Արոյանի կողմից կատարվել է կիսանդրու բացում:

Հանդիսության ներկաներին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի  անունից  ողջունել  է Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը: Մարզպետի տեղակալը հայրենիքի սահմաններին մաղթել է անառիկություն, իսկ ապագա սերնդին՝ հայրենասիրական ու անհաղթ ոգի:

Միջոցառման ընթացքում  ելույթ են ունեցել ազատամարտիկի մարտական ըներները, ինչպես նաև հնչել են ազգագրական երգի ու պարի կատարումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31