Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում շարունակվում են խաղողի մթերման աշխատանքները

30.09.2015

 Արարատի մարզում խաղողի մթերման աշխատանքները գտնվում են մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ամենօրյա հսկողության ներքո:

Սեպտեմբերի 29-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը խաղողի մթերման աշխատանքներին անձամբ  հետևելու համար  աշխատանքային այցով եղել  են <<Շահումյան-Վին>> գինու, կոնյակի գործարանում: Մարզի ղեկավարը շրջել է գործարանի տարածքում և ծանոթացել  ընթացիկ աշխատանքներին: Խաղողի մթերման գործընթացին հետևելուն զուգընթաց Ռուբիկ Աբրահամյանը հանդիպել է  նաև խաղողագործների հետ: Մարզի ղեկավարի հետ զրույցի ընթացքում խաղողագործները ներկայացրել են իրենց   հուզող հարցերն ու ստացել սպառիչ պատասխաններ. մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը  հավաստիացրել է, որ ոչ մի խաղողագործ չի ունենա խաղողի մթերման հետ կապված որևէ խոչընդոտ:

Սեպտեմբերի 30-ին ևս մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը խաղողի մթերման աշխատանքներին հետևելու նպատակով  եղել է  Արարատի գինու գործարանում, Պռոշյանի գինու-կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում, Քաղցրաշենի մթերման կայանում:  Հետևելով մթերման գործընթացին փուլ առ փուլ՝ մարզպետը  մթերում իրականացնող ընկերությանն ու խաղողագործներին հորդորել է առաջնորդվել  փոխզիջման սկզբունքով, որը հեշտացնում է մթերման գործընթացն  ու շահավետ է երկուստեք:

Արարատի գինու գործարանում  մարզպետի այցելության պահին   իրենց բերքն էին հանձնում ոչ միայն Արարատի, այլև տարածաշրջանի այլ համայնքների խաղողագործները, որոնք մարզի ղեկավարին  իրենց շնորհակալությունը հայտնեցին սրտացավ  վերաբերմունքի և ցուցաբերված ուշադրության համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45