Նորություններ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.10.2015

Ավագ սերնդի սիրելի՛ բարեկամներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը հրաշալի հնարավորություն է ևս մեկ անգամ շնորհակալանքի ու երախտիքի խոսքեր ուղղելու ձեզ: Հոկտեմբերի 1-ն աշխարհում տոնվում է որպես Տարեցների միջազգային օր, սակայն հայ ազգը մշտապես է հարգանք ու ակնածանք տածել ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ` իր մեջ ունենալով երախտագիտության, սիրո ու նվիրումի ընդգծված դրսևորումներ:
Մեր ջանքներն ուղղված են ապահովելու ձեր բարօրությունն, առողջությունն ու ձեր հանդեպ հոգատար վերաբերմունքը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա կապակցությամբ և մաղթում, որ սերը, առողջությունն ու բարեկեցությունը միշտ ուղեկից լինեն ձեզ:
Արարատի մարզպետ` Ռուբիկ Աբրահամյան