Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.10.2015

Ավագ սերնդի սիրելի՛ բարեկամներ

 

         Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը հրաշալի հնարավորություն է ևս մեկ անգամ  շնորհակալանքի   ու երախտիքի խոսքեր ուղղելու ձեզ:  Հոկտեմբերի  1-ն  աշխարհում տոնվում է  որպես Տարեցների միջազգային օր, սակայն հայ ազգը մշտապես  է հարգանք ու ակնածանք տածել ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ` իր մեջ ունենալով   երախտագիտության, սիրո ու նվիրումի  ընդգծված դրսևորումներ:

Մեր ջանքներն ուղղված են  ապահովելու ձեր բարօրությունն,  առողջությունն ու ձեր հանդեպ հոգատար վերաբերմունքը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ   այս  կարևոր օրվա կապակցությամբ և մաղթում, որ սերը, առողջությունն ու բարեկեցությունը միշտ ուղեկից լինեն ձեզ:

 

Արարատի մարզպետ`                                           Ռուբիկ Աբրահամյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03