Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերաբացվել է Արտաշատի համայնքային կենտրոնի բարեգործական ճաշարանը

01.10.2015

 Հոկտեմբերի 1-ին, տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելել է Արտաշատի համայնքային կենտրոն, որտեղ վերաբացվել է բարեգործական ճաշարանը: Մարզպետին ուղեկցել են Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը:

<<Առաքելություն Հայաստանին>> կազմակերպությանը կից  2002-2007 թթ. գործող ճաշարանը փակվել էր  ֆինանսական միջոցների  բացակայության պատճառով և վերաբացվել Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի ցուցաբերած աջակցության շնորհիվ:

Խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո մարզպետն ու քաղաքապետը շրջել են  նորաբաց կենտրոնում, ծանոթացել սննդի պատրաստման, սնման և այլ սենյակների պայմաններին, այնուհետև հանդիպել ու զրուցել տարեցների հետ:

 

 

-           Ցանկանում եմ ձեզ երկար տարիների կյանք, բարօրություն ու քաջ առողջություն,- ասել է  մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր շնորհավորական խոսքում, ապա հավելել, որ իրենք ամեն ինչ անում  ու անելու են, որ տարեցները մշտապես լինեն ուշադրության կենտրնում:

 

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ևս շնորհավորել է տարեցներին միջազգային օրվա և ճաշարանի վերաբացման կապակցությամբ և ասել.

 

-         Մեր ամեն ջանք ուղղված է ձեր հանգիստ ու բարեկեցիկ ծերության ապահովմանը: Հավատացած եղեք, որ մենք հետամուտ ենք լինելու ձեր կողմից բարձրացված ցանկացած խնդրի լուծմանը:

 

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը իր օրհնությունն էր բերել տարեցներին` օրհնելով  նաև  վերաբացված  կենտրոնը: 

 Արտաշատի համայնքային կենտրոնի ճաշարանում  օրական մեկ անգամ տրվելու է տաք սնունդ:  Այնտեղ սնվող 60 շահառուները ոչ միայն  ծերեր են, այլև  սոցիալապես անապահով ու  բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03