Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տարեցների օրը` Բուրաստանում

01.10.2015

Հոկտեմբերի 1-ին Բուրաստանի մշակույթի տանը տոնական տրամադրություն էր: Համայնքապետրանը նշում էր տարեցների օրը:
Մեծահասակների ուրախությունը կրկնապատկվեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի այցելությամբ, ինչն ինքնանպատակ չէր. այն մեծահասակների նկատմամբ մարզպետի հարգանքի, ուշադրության, ջերմ վերաբերմունքի հերթական դրսևորումն էր: Գյուղապետարանի մուտքի մոտ ավանդական կարգով մարզպետին դիմավորելուց հետո միջոցառումը շարունակվեց մշակույթի տան մեծ դահլիճում: Համայնքապետ Աշոտ Թարվերդյանը, ողջունելով Ռուբիկ Աբրահամյանին, հյուրերին, ասաց, որ մարզպետի հերթական այցը ոգևորել է բոլորին: Ապա նա շնորհավորեց  տարեցներին և հանձնեց  տոնական նվերները:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը  յուրովի շնորհավորեց մեծահասակներին՝ ասելով, որ նրանք պահել, մեծացրել են մեզ, և հիմա հերթը մերն է:<<Մենք որդիական պարտք ունենք յուրաքանչյուր ծնողի, մեծահասակի հանդեպ>>,-մարզի ղեկավարը եզրափակեց իր խոսքը` իր մշտական աջակցության, օգնության հավաստմամբ: Քրիզանթեմներով զարդարված, ազգային կերակրատեսակներով  սեղանների շուրջ վետերան բժիշկները, մանկավարժները, հողագործներն իրենց սրտի խոսքն ուղղեցին մարզպետին, համայնքապետին մշտական ուշադրության և ավանդական դարձած այս միջոցառման համար:
Այնուհետև, <<Բուրաստան>> պարի համույթը, անհատ կատարողներն օրվա կապակցությամբ մեծահասակներին նվիրեցին նրանց նախընտրած երգերն ու պարերը: Տոնական համերգից անմասն չմնացին նաև տարեցները: Նրանք հանդես եկան երգերով, բանաստեղծություններով, ժողովրդական խաղիկներով: 80 տարեցներ  օրը հիշարժան դարձրեցին  համայնքապետի հետ նկարվերով: Մեծերին օրհնեց և Աստծո խնամակալությունը խնդրեց Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Թաթուլ քահանա Գասպարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23