Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի հերթական նիստ

01.10.2015

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Արարատի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Հ.Օհանյանը, մարզխորհրդի անդամները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, , ՋՕԸ-ների տնօրեններ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Արարատի մարզի համայնքների 2015 թվականի ութ ամիսների բյուջեների կատարման ընթացքը ներկայացրեց աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ. Եղիազարյանը: Զեկույցի ընթացքում վարչության պետը խոսեց սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշներից: Հողի հարկի,գույքահարկի,տեղական տուրքերի,հողի վարձավճարների հավաքագրմանը զուգընթաց, նա մատնանշեց կատարողականի բարձր և ցածր ցուցանիշներ ունեցող համայնքները, արձանագրված ձեռքբերումները և բացթողումները:
Ոլորտի պատասխանատուներին մարզպետի կողմից հանձնարարական տրվեց ձեռնարկել միջոցառումներ համայնքների բյուջեների կատարման , համայնքների ղեկավարների հետ համատեղ արդյունավետ աշխատանք տանել երրորդ եռամսյակի դրությամբ 2015թ. բյուջեների կատարման ուղղությամբ:

Օրակարգի հաջորդ հարցի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին զեկույցով հանդես եկավ աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գ.Պողոսյանը: Բաժնի պետը խոսեց առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության պետական քաղաքականության,ինչպես նաև նրանց իրավունքների մասին,որոնք սահմանված են <<Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին>> ՀՀ օրենքով:Նա կարևորեց Արարատի մարզում հաշվառված կյանքի դժվարին իրավիճակում և առանց ծնողական խնամքի մնացած 119 երեխաների նկատմամբ հատուկ հոգածությունն ու պաշտպանվածությունը:
Գ.Պողոսյանին հանձնարարվեց ուշադրության կենտրոնում պահել համայնքների խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները:
Նիստի հաջորդ օրակարգային հարցի ՝ բերքահավաքի ընթացքի և մթերումների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հ.Տերտերյանը:

Գյուղատնտեսական տարին բարենպաստ համարելով, Հ. Տերտերյանը անդրադարձավ բերքի առատությանը՝ միաժամանակ նշելով մայիս և օգոստոս ամիսներին կարկտահարության հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները: Վարչության պետը ներկայացրեց Արարատի մարզում արտադրված գյուղատնտեսական մթերքների ծավալները, ինչպես նաև տեղեկացրեց, որ ընթացիկ տարում ավելացել են մշակելի հողատարածքները :
Մարզպետի տեղակալներին և Հ.Տերտերյանին հանձնարարվեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել բերքահավաքի, հատկապես խաղողի մթերումների,ինչպես նաև համայքներում` աշնանացանի հետ կապված, ոռոգման ջրի մատակարարման գործընթացները: Մարզպետը համայնքների ղեկավարներին առաջարկեց մարզպետարանի համապատասխան վարչության և ՋՕԸ-ների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման և աշնանացանի հետ կապված աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ :
Նիստի ավարտին հնչեցին առաջարկություններ համայնքների ղեկավարների կողմից, արվեցին հայտարարություններ, քննարկվեցին հարցերի լուծման ուղիներ: Մարզխորհրդի հերթական նիստն ամփոփեց մարզպետ Ռ. Աբրահամյանը՝ հորդորելով համայնքի ղեկավարներին և պատասխանատու պաշտոնյաներին իրականացնել փոխգործակցված աշխատանք՝ ուշադրության կենտրոնում պահելով և կարևորելով մարզի բնակիչների շահերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31