Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

04.10.2015

 Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Մասիս քաղաքի նորակառույց Սուրբ Թադեոս եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Օծման արարողությանը ներկա են գտնվել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակայանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, հյուրեր։


Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1991թ.-ին, 2005թ.-ից եկեղեցու շինարարական աշխատանքների պատասխանատվությունը ստանձնել է ազգային բարերար Հրանտ Վարդանյանը, ապա կառուցման աշխատանքները շարունակվել են նրա որդիների կողմից: Եկեղեցու ճարտարապետն է Անահիտ Թարխանյանը:

      

 

 

 

                                                                                         www.president.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03