Նորություններ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
05.10.2015

Սիրելի՛ ուսուցիչներ
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Շարունակելով կրթության ոլորտում ազգային լավագույն ավանդույթները՝ ձեր ամենօրյա ազնիվ ու անձնուրաց աշխատանքով դուք ձեր ավանդն եք ներդնում ապագա քաղաքացիների ու արժանի սերունդ ձևավորելու գործում: Ձեզ է վստահված սերնդի ոչ միայն կրթության, այլև դաստիարակության գործը, որը բոլոր ժամանակներում ամենագնահատելին է ու ամենանվիրականը:
Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ բոլորիս համար կարևոր այս օրվա կապակցությամբ և մաղթում, որ այդ դժվարին առաքելության ընթացքում ձեզ ուղեկից լինեն առողջությունը, ամուր կամքն ու համբերությունը: