Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում

06.10.2015

 Հոկտեմբերի 6-ին Արտաշատի Արարատ Գոլեցյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում նշվել է Ուսուցչի օրը:  Կարևոր այս  տոնը նշանավորվել է   ավարտական՝ 9-րդ   դասարանի դասղեկ Ռոզիկ Գևորգյանի կողմից կազմակերպված  ցերեկույթով, որի ընթացքում  դպրոցի սաներն իրենց  երախտիքի ու շնորհակալանքի խոսքն են  հղել դպրոցի ուսուցչական կոլեկտիվին:  Կարևորելով  ուժեղ ու կիրթ սերունդ, արժանի քաղաքացի դաստիարակելու գործում ուսուցչի դերակատարումը՝ դպրոցի սաները  հանդես են եկել  ազգային, հայրենասիրական  երգի ու պարի բարձրաճաշակ  կատարումներով:

Միջոցառման ընթացքում հնչել են Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Արամայիս  Սահակյանի և այլ հեղինակների բանաստեղծություններ՝  նվիրված  ուսուցչին, հայրենիքին ու ընկերությանը:

Ցերեկույթի ավարտին ելույթ է ունեցել դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը: Շնորհավորելով ուսուցիչներին  գեղեցիկ օրվա առթիվ՝ Անահիտ Վարդանյանը հպարտությամբ   շեշտել  է նաև, որ հայրենասեր,  մարդասեր ու կիրթ սերունդ կրթելու իրենց ջանքերը զուր չեն  եղել և որ Հայաստան աշխարհն ունի  խոստումնալից ապագա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-03 17:54:50