Նորություններ
Բարեգործական ակցիա
09.10.2015
Հոկտեմբերի 9-ին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունեց արտերկրից ժամանած ատամնաբույժներին, որոնց ուղեկցում էին երիտասարդ բժիշկների ասոցիացիայի անդամ Ժաննա Զաքարյանը, Արտակ Համբարձումյանի անվան ատամնաբուժական կլինիկայի տնօրեն Հայկ (Համիկ) Համբարձումյանը :
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ողջունեց հյուրերին, նրանց բարեգործական առաքելությունն և ասաց, որ ամեն ինչով կօգնի մասնագետներին, որպեսզի երկօրյա ակցիայի ընթացքում սոցիալապես անապահով քաղաքացիները լիարժեք բուժում ստանան:Մարզի ղեկավարը խրախուսեց համագործակցությունը վերոհիշյալ պոլիկլինիկայի հետ և հորդորեց Առողջապահության և սոցապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանին, որ ձեռնարկի բոլոր միջոցներն, որպեսզի մարզի մյուս տարածաշրջանի բնակիչներն եվս օգտվեն ակցիայից:
Տեր և տիկին Ռոլանդ և Միշել Սանիները հետաքրքրվեցին այն պայմաններով , որտեղ իրենք պետք է աշխատեն:Հյուրերը այցելեցին Արտակ Համբարձումյանի անվան ատամնաբուժական պոլիկլինիկա, շրջեցին արդիական սարքավորումներով հագեցած կաբինետներով, եղան վիրաբուժական բաժանմունքում, ծանոթացան սպասարկման որակին :
Պոլիկլինիկայի սրահում Հայկ Համբարձումյանն ասաց, որ այստեղ անցկացվում են վարպետության դասեր` այն վարում են ԱՄՆ-ից , ճապոնիայից եկած առաջնակարգ մասնագետները:Իր առանձնասենյակում տնօրենը հյուրերին ծանոթացրերց պոլիկլինիկայի անվանմանը:
Պոլիկլինիկան անվանակոչվել է եղբոր` վաղամեռիկ ատամնաբույժ - բանաստեղծ Արտակ Համբարձումյանի անունով, ապա հյուրերին նվիրեց նրա բանաստեղծությունների ժողովածուն:
Ակցիայի ընթացում կսպասարկվեն 50 հիվանդներ:
Առողջապահության նախարարության գրաֆիկով մասնագետները կայցելեն նաև մյուս մարզեր: