Նորություններ
Արարատի մարզում շարունակվում է խաղողի մթերման գործընթացը
12.10.2015
Արարատի մարզում շարունակվող խաղողի մթերման աշխատանքները գտնվում են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Խաղողի մթերման աշխատանքներին անձամբ հետևելու նպատակով մարզի ղեկավարը հոկտեմբերի 12-ին եղել է ՙՙՙՊռոշյանի գինու գործարան ՙՙ , ՙ Շահումյան Վին՚՚ և ՙՎինար՚ ՍՊԸ-ներում:
Ինչպես մարզի բոլոր մթերման կայաններում, այստեղ ևս խաղողի մթերում են իրականացնում մարզի տարբեր տարածաշրջանների խաղողագործները:
Մարզի ղեկավարը եղել է բերքի ծավալի, շաքարայնության ստուգման սենյակներում, բեռնաթափման տարաների մոտ, հետևել մթերման ողջ գործընթացը: Ռուբիկ Աբրահամյանի շրջայցի պահին մթերում էին իրականացնում Վերին Արտաշատ, Բերդիկ, Մրգավան և այլ համայնքների խաղողագործները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ այս երեք կայաններում մթերման հանձնելով 375 տոննա խաղող: