Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը շնորհավորեց վետերանին

19.10.2015

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հոկտեմբերի 18-ին այցելեց Զանգակատուն` շնորհավորելու պատերազմի վետերանին:
90-ամյա Խաչիկ Գևորգյանի տունը լեփ-լեցուն էր: Գերդաստանի նահապետը մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին ընդունեց հարազատ զավակի պես: Մարզի ղեկավարը տոնական սեղանի շուրջ` չորս երեխաների, 11 թոռների, 27 ծոռների և համագյուղացիների ներկայությամբ, շնորհավորելով 90-ամյա վետերանին՝  նրան  հանձնեց արժեքավոր նվերներ:
Ռուբիկ Աբրահամյանը  նշեց, որ Զանգակատնից պատերազմ են մեկնել 150 բնակիչներ, վերադարձել են 70-ը, որոնցից մեկն էլ Խաչիկ Գևորգյանն է: Մարզպետը շնորհավորեց նաև բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Եպրաքսյա Միքայելյանին, որ Բելառուսի  Մոգիլյով  քաղաքի ազատագրման ժամանակ  փրկել է նրա  կյանքը:
Այժմ  տիկին Եպրաքսյան  այդ ընտանիքի ցանկալի հյուրն է: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ  շնորհավորեց նրան  և  ասաց, որ այդ ողջ գերդաստանը գոյացել է շնորհիվ բուժքրոջ հերոսության: 
Նա,  շարունակելով շնորհավորանքի խոսքը,   ընդգծեց, որ ինքը հպարտության զգացում է ապրել, երբ Բելառուսի դեսպանը մեդալներով պարգևատրել է  Բելառուսի ազատագրմանը մասնակցած  Արարատի մարզի վետերաններին, նաև՝ Խաչիկ Գևորգյանին: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նշեց, որ 64 մեդալների և շքանշանների ասպետը նաև 63 օջախների քավոր է, իր ողջ կյանքում նա վաստակել է, և այժմ եկել է վայելելու ժամանակը: Հոբելյարին շնորհավորեցին, իսկ Ռուբիկ Աբրահամյանին, ընդգծված հարգանքի համար, շնորհակալություն հայտնեցին Կոտայքի մարզից  եկած հյուրերը:
Հոբելյարը շնորհակալություն հայտնեց մարզպետին մշտական ուշադրության և իր տուն կատարած այցի   համար:
Զանգակատնից հետո մարզի ղեկավարն այցելեց Տիգրանաշեն համայնք, տեղում ծանոթացավ   250 մ երկարությամբ խմելու ջրագծի անցկացման  աշխատանքներին: Ջրագիծը, որ սնվում է ձորում` լեռնային աղբյուրների կուտակված ջրից, բարձր լեռան լանջով պետք է հասնի դպրոց:Աշխատանքների ընթացքում   շինարարները հանդիպել են ժայռերի, որը ճեղքելու համար հարկավոր է լրացուցից ներդրումներ: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը դպրոցի տնօրեն Գեղամ Անդրեասյանին  խոստացավ լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրել, որպեսզի ջրագիծն և պոմպը սնող մալուխը  ամբողջովին ծածկվեն հողով, ինչի շնորհիվ դպրոցը կապահովվի մշտական ջրամատակարարումով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35