Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում Արարատի մարզում

28.10.2015

Հոկտեմբերի 28-ին կատարվել է ՀՀ Արարատի մարզի պետական կառավարման մարմնի՝ մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում՝ ՀՀ վարչապետի 2015 թվականի հունվարի 29-ի  ,,ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման 2015 թվականի պլանը հաստատելու մասին,, թիվ 57-Ա որոշման պահանջներին համապատասխան:

Հոկտեմբերի 28-ին Արարատի մարզպետ, մարզի քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ներկա են եղել մարզի քաղպաշտպանության ղեկավար կազմը, տարահանման հանձնաժողովը, ՔՎ ծառայության պետերը, համայնքների ղեկավարներ, ՀՀ ՏԿԱԻ նախարարության աշխատանքային խումբը՝ ՏԿԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Մ. Ներսիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, որտեղ քննարկվել են համալիր գնահատման շտաբային ուսումնավարժության և գործնական միջոցառման աշխատակարգերը:

Բացելով խորհրդակցությունը՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ողջունել է ներկաներին և խոսել քաղպաշտպանության համակարգի կարևորության մասին: Քաղպաշտպանությունը համարելով բոլոր ոլորտների զարգացման ու ամրության գրավականը՝  մարզի ղեկավարը  շնորհակալություն է հայտնել բոլորին ծրագրին ակտիվ, նվիրված ու պրոֆեսիոնալ աշխատանքային մոտեցում ցուցաբերելու համար:

Հոկտեմբերի 28-ին հրավիրված խորհրդակցության և կայացած ուսումնավարժության նպատակն է եղել ստուգել Արարատի մարզի քաղաքացիական պաշտպանության ու տարահանման պլանների իրատեսությունը և կատարելագործել մարզի քաղաքացիական պաշտպանության  ղեկավար կազմի ունակությունները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ: Ուսումնավարժության ընթացքում ՔՊ ղեկավար կազմը, ըստ իրավիճակի փոփոխությունների, ստացել է առաջադրանքներ, որոնց կատարման մասին պարբերաբար զեկուցվել է  ՔՊ պետին: Արտաշատի թիվ 5 դպրոցում ծավալվել է տարահանված բնակչության  ժամանակավոր տեղակայման կետ, որի ընթացքում և գործնականորեն քննարկվել են կատարվելիք աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-03 17:54:50