Նորություններ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
04.11.2015

Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի՝ աշխատողներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ:
Մեծ է ձեր ավանդը Հայաստանի հանրապետության կառավարության քաղաքականության գերակա ուղղություններից մեկի՝ սոցիալական պաշտպանության իրականացման հարցում: Մեր օրերում ավելի կարևորվող ուգնահատվող այս աշխատանքի ընթացքում դուք շփվում եք հասարակության ավելի զգայուն խմբերի հետ՝ արժանապատիվ աշխատանքի ու մասնագիտական բարձր հմտությունների շնորհիվ նպաստելով բնագավառի կատարելագործմանը: Համոզված եմ, որ հետագայում ևս նույնքան պատրաստակամությամբ, բարությամբ ու սիրով դուք կշարունակեք իրականացնել ձեր առաքելությունը՝ հասարակության մեջ ձևավորելով առողջ ու ներդաշնակ հարաբերություններ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում անկոտրում կամք, հավատ ու սեր ձեր գործունեության իրականացման ճանապարհին:
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ՝ Ռ․ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ