Նորություններ
Զինվոր-ծնող հերթական հանդիպումը
06.11.2015
Նոյեմբերի 5-ին Արարատի մարզպետարանում կայացավ ՀՀՊՆ 4-րդ բանակային զորամիավորման 21 զինվորների հանդիպումը ծնողների հետ: Միջոցառմանը ներկա էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀՊՆ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով ավագ սպա, մայոր Ռուսլան Ավագիմյանը:
ՀՀ օրհներգից հետո զորամիավորման հոգևոր սպասավոր տեր Գալուստ քահանա Սահակյանը պահպանական աղոթք կատարելուց հետո ասաց, որ մեծարվում են լավագույն զիվորները` ծնողների ներկայությամբ, ինչը պատիվ է բերում յուրաքանչյուր ծնողի: Հոգևոր հայրը, շարունակելով նշեց , որ հայ ժողովուրդը կորցրել է իր հողերն ու պետականությունը բանակ չունենալու պաճառով: Այսօր մենք ունենք հզոր բանակ, որի շնորհիվ պաշտպանված են մեր հայրենիքն ու պետականությունը:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդգծեց, որ 2014 թվականից ավանդական դարձած այս միջոցառումներն ավելի են ոգեշնչում զինվորներին, ծնողներին:
-Բանակը յուրաքանչյուրիս հարստությունն է, ձեռքբերումը: Եվ յուրաքանչյուրս պարտավոր ենք կանգնել նրա կողքին:
Մարզի ղեկավարը նշեց նաև , որ դպրոցներում ռազմահայրենասիրական դասերի շնորհիվ աշակերտները բանակ են մեկնում արդեն զինվոր դարձած:
Մարզպետի ելույթին հաջորդեց ՀՀՊՆ 4-րդ բանակային զորամիավորման մասին տեսաֆիլմի ցուցադրումը:
Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը շնորհակալություն հայտնեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին իրենց օգնելու, այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար:
Բանակ-հասարակություն կապն ամրապնդելու համար Անդրանիկ Մակարյանը Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին պարգևատրեց պատվոգրով, 21 զինվորների ծնողներին` շնորհակալագրերով, զինվորներին` 5-7- օրյա արձակուրդով: