Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Սիրիահայերի ինտեգրման խթանում>> թեմայով սեմինար Ծաղկաձորում

08.11.2015

 Նոյեմբերի 5-6-ը Կարմիր Խաչի Հայկական գրասենյակը կազմակերպել էր երկօրյա սեմինար՝ նվիրված Հայաստանում սիրիահայերի ինտեգրմանը։
<<Սիրիահայերի ինտեգրման խթանում>> թեմայով սեմինարին մասնակցել են Արարատի և Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները, սիրիահայերին ապաստան տված համայնքների ղեկավարներն ու մարզային հկ-ների ներկայացուցիչները։
Երկօրյա դասընթացի նպատակն է եղել հասարակության տարբեր շերտերին ներկայացրել սիրիահայության ինտեգրման հետ կապված խնդիրները, ուղղորդել նրանց կենսական իրավիճակների դեպքում ցուցաբերելու համապատասխան օգնություն։
Կարմիր Խաչի Հայկական գրասենյակի սեմինարավարները երկօրյա հագեցած դասախոսությունների ու խմբային աշխատանքների միջոցով մասնակիցներին իրազեկել են ՀՀ մուտքի վիզայի, ՀՀ-ում բնակությունն օրինականացնելու, Քաղաքացիության, Սոցիալական իրավունքներին վերաբերող և այլ թեմաների մասին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07