Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 19 -ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

10.11.2015

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ։
Անցած 19 տարիների ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինները ոչ միայն ձևավորվել ու անցել են բեղմնավոր ճանապարհ, այլև դարձել կառավարման համակարգի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը։
Արձանագրելով տեղական ինքնակառավարման մարմինների նշանակալի ձեռքբերումներն ու հաջողությունները և ընդգծելով կարևորագույն դերը պետականության կերտման բարդ ճանապարհին՝ մաղթում եմ ՏԻՄ ղեկավարներին, ավագանու անդամներին ու համակարգի աշխատակիցներին բեղմնավոր աշխատանք ու անսպառ եռանդ։
Ցանկանում եմ ձեր ընտանիքներին սեր ու խաղաղություն։


ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՝                                                      Ռ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07