Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը պատվոգրեր է հանձնել ավագանու կին անդամներին

10.11.2015

Նոյեմբերի 11-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ՏԻՄ օրվա կապակցությամբ ընդունել է մարզի տարբեր համայնքների ավագանու կին անդամներին։
Տարբեր համայնքները ներկայացնող ավագանու կին ներկայացուցիչների հետ հանդիպման սկզբում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորել է նրանց մասնագիտական օրվա կապակցությամբ՝ կարևորելով կին ավագանիների դերը տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման ու կայացման գործում և շեշտելով, որ նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ այսօր ՏԻՄ մարմինները արձանագրել են մեծ ձեռքբերումներ․
- Մեծ է ձեր ավանդը պետականության կերտման բարդ գործում։ Համատեղելով ընտանիքի կնոջ պարտականություններն ու ավագանու աշխատանքը՝ դուք մեծ պատասխանատվությամբ եք վերաբերվում ձեր աշխատանքին և պատվով իրականացնում ձեր առաքելությունը՝ համայնքի խնդիրները նաև ձերը դարձնելով և դրանց լուծման ուղղությամբ ուղիներ որոնելով։ Մաղթում եմ ձեզ ուժ, կորով ու եռանդ ձեր ամենօրյա աշխատանքում, ինչպես նաև ցանկանում, որ ձեր ընտանիքներում միշտ իշխեն սերն ու խաղաղությունը։
Այնուհետև ներկաները պարգևատրվել են մարզպետի պատվոգրերով։
Իրենց գործունության ու աշխատանքի համար մեծ խթան համարելով մարզի ղեկավարի այսօրինակ ջերմ վերաբերմունքն ու գնահատանքը՝ ներկաները ևս իրենց շնորհակալանքի խոսքն են ուղղել մարզի ղեկավարին և ասել, որ ցանկացած հարցում կանգնած են ազգաբնակչության կողքին։
Հանդիպման ավարտին Ռուբիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ շնորհավորել է ներկաներին և մաղթել բեղմնավոր աշխատանք։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35