Նորություններ
<<Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման նախագիծը>> թեմայով քննարկում Արարատի մարզպետարանում
12.11.2015
Նոյեմբերի 12-ին Արարատի մարզպետարանում կայացել է <<Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման նախագիծը>> թեմայով քննարկում, որին մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Քննարկամն ընթացքում նախագծի ղեկավար Ժոռա Աչոյանը մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է Արարատյան դաշտի ջրավազանային համակարգի արդյունավետ կառավարման հիմնադրույթները։ Ծրագրի հեղինակները անդրադարձել են նաև Արարատյան դաշտի տեկտոնական և հիդրոերկրաբանական կառուցվածքին, սահմանված քանակի ջրառի դեպքում ջրի կորստի բացառման և այլ հարցերին՝ առաջարկելով խնդրի լուծման օպտիմալ տարբերակներ։