Նորություններ
Սեմինար՝ <<Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար>> թեմայով
14.11.2015
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 13․052015 թվականի N75-Ա/1 և ՀՀ առողջապահության նախարարի 08․05․2015 թվականի N1129-Ա համատեղ հրամանով հաստատված <<Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման ծրագրի>> հիման վրա և Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Արմավիրի զարգացման կենտրոն, Մարտունու Կանանց Համայնքային խորհուրդ, Սեյվ դը չիլդրեն հասարակական կազմակերպությունների ջանքերով նոյեմբերի 12-13-ը Արարատի մարզային երիտասարդական կենտրոնում կայացել է <<Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար>> թեմայով սեմինար։
Սեմինարին մասնակցել են մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները, մարզային հկ-ների ներկայացուցիչներ, հոգևոր հովիվներ։ Սեմինարը նպատակ է հետապնդել իրազեկել հայաստանյան հասարակությանը պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների և դրա հետևանքների վերաբերյալ, բարելավել Հայաստանում երեխա ունենալը սեռով պայմանավորելու դեմ պայքարի միջավայրը և համապատասխան քաղաքականությունն ու այլն։ Ելնելով իրենց կողմից որդեգրած քաղաքականության դրույթներից՝ սեմինարի կազմակերպիչները երկու օրերի ընթացքում քննարկել են աշխարհում ծնելիության պատկերին, դեռահասների ծնելիությանը, ծնելիության վրա տնտեսական, սոցիալական և քաղաքական փոփոխություններին, գենդերային կարծրատիպերին ու այլ թեմաներին վերաբերող հարցեր և մասնակիցների հետ համատեղ փորձել գտնել ելքեր ստեղծված կոնկրետ իրավիճակներից։