Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զորակում բացվել է Մոնթե Մելքոնյանի կիսանդրին

26.11.2015

Նոյեմբերի 25-ին ամբողջ հայությունը նշում էր ՀՀ Ազգային հերոս, Արցախյան գոյամարտի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանի ծննդյան 58 ամյակը։ Քաջազուն հրամանատարին ու հայորդուն մեծարել են նաև Զորակ համայնքում․ Զորակի միջնակարգ դպրոցի բակում բացվել է Մոնթե Մելքոնյանի կիսանդրին։
Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, Աժ պատգամավորներ Կարինե Պողոսյանը և Ռուզան Մուրադյանը, Մոնթե Մելքոնյանի զինակից ընկերները, համայնքների ղեկավարներ, հյուրեր։

Կիսանդրու բացմանը հաջորդել է ցերեկույթը, որի ընթացքում Զորակի միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացրել են Մոնթեի անցած ուղին, ինչպես նաև հանդես եկել ասմունքի ու երգ-երաժշտության կատարումներով։
Միջոցառման ավարտին ելույթ են ունեցել են Խաչիկ Ասրյանը , Աժ պատգամավոր Ռուզան Մուրադյանը և համոզում հայտնել, որ Հայաստանի ապագան գտնվում է հուսալի ձեռքերում, քանզի մատաղ սերունդը հայրենասեր է, ազգային ամուր ինքնագիտակցությամբ զինված ու իր արմատներին խորապես կապված։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-03 17:54:50