Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է Արարատի մարզպետի մամուլի ասուլիսը

26.11.2015

Նոյեմբերի 26-ին  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզի ԶԼՄ-ների մասնակցությամբ անց է կացրել մամուլի ասուլիս։
Մարզի ղեկավարը խոսել է 2015 թվականի հունվարից մինչ նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսության, կրթության, քաղաքաշինության,մշակույթի և այլ ոլորտներում իրականացված աշխատանքներից, ինչպես նաև անդրադարձել ընթացիկ աշխատանքային ծրագրերին։
Գյուղատնտեսության ոլորտում ակնառու հաջողությունները պայմանավորելով ՀՀ կառավարության օգնությամբ, մարզում նոր խորքային հորերի շահագործմամբ, ինչպես նաև գյուղմթերքների, մասնավորապես՝ խաղողի մթերման գործընթացների հաղթահարմամբ՝ Ռուբիկ Աբրահամյանը շեշտել է, որ առկա խնդիրները հաղթահարվել են ու ձեռբերումներն էլ արձանագրվել բոլոր ոլորտների պատասխանատուների ամենօրա նվիրված ու անաչառ աշխատանքի շնորհիվ։
Քաղաքաշինության ոլորտում իրականացվել է լայնածավալ շինարարություն, մեծ թիվ է կազմում մանկապարտեզների հիմնանորոգումը, գյուղական ու քաղաքային համայնքների փողոցների ասֆալտապատումը և այլն:
Ձեռքբերումները վերաբերում են նաև հանրապետության երեք մարզերում գործող <<Տաք սնունդ>> ծրագրին, որի շրջանակներում ոչ միայն ընդլայնվել է առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին տաք սնունդով ապահովող դպրոցների թիվն, այլև մարզի բոլոր դպրոցներին տրամադրվել է համապատասխան տեխնիկա սննդի պատրաստման ու պահպանման համար։
Այս տարի ևս մարզի տարբեր բժշկական հաստատություններում իրականացվել են անվճար բուժօգնություն և բուժզննում տրամադրելու ծառայություններ։
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև մշակույթի, սպորտի ասպարեզում մեր դպրոցականների ու մարզի երիտասարդների արձանագրած հաջողություններին․
- Մենք ունենք ակտիվ, խելացի ու աշխատասեր երիտասարդներ։ Բարձր պահելով Հայաստանի ու մարզի պատիվը՝ մեր դպրոցականներն ու երիտասարդները արժանապատվորեն ու մեծ հպարտությամբ միջազգային մրցույթներից, Եվրոպայի առաջնություններից վերադարձել են հաղթանակներով ու մրցանակային տեղեր գրաված։
Անդրադառնալով բանակաշինությանը ՝ մարզի ղեկավարը խոսել է բանակ-ծնող կապի էլ ավելի սերտացման ու մարզում այդ նպատակով կազմակերպված բազմաթիվ հանդիպումների մասին։
Մաղթելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին բեղուն գործունեություն՝ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հավելել է, որ իրենք այս տարեվերջին կունենան ևս մեկ հանդիպում, որի ընթացքում մարզի ղեկավարը կամփոփի 2015վականն ամբողջությամբ և ավելի հանգամանալից կխոսի ամբողջ տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշների ու կատարված աշխատանքի մասին։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15