Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուշարձան-կոթող՝ Արալեզի տոնին

27.11.2015

1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ Արևմտյան Հայաստանի Արալեզ գյուղի տաճկահայերը վերաբնակեցվեցին Արարատի շրջանի Ղարալար գյուղում ,և այն հետագայում վերանվանեցին Արալեզ՝ ի պատիվ հայրենի ծննդավայրի :
Երեկ՝ Արալեզի օրը, համայնքը նշանավորեց <<Գոյապայքար-վերածնունդ>> հուշակոթողով՝ ի հիշատակ եղեռնի և արցախյան ազատամարտի նահատակների :
Հանդիսավոր օրվա կապակցությամբ Արալեզում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը , ԱԺ պատգամավորեր Արայիկ Գրիգորյանը , Լեռնիկ Ալեքսանյանը, հյուրեր Երևանից , տարբեր մարզերից :
Համայնքապետ Մարտիկ Թևոսյանը հյուրերին ողջունելուց և արալեզցիների տոնը շնորհավորելուց հետո ասաց , որ 2100 քառ. մ տարածքի վրա կառուցված 5,5 մ բարձրությամբ ՝ երկու հզոր արծիվների սլացքով հուշակոթողի շինարարական աշխատանքները սկսվել են ամռանը՝ համայնքի միջոցներով: Ապա Մարտիկ Թևոսյանը, Ռուբիկ Աբրահամյանը հանդիսավորությամբ բացեցին հուշակոթողը: Վեդի քաղաքի Ս. Աստվածածին Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովակիմ քահանա Հարությունյանը կատարեց օրհնության կարգ:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորանքի խոսքում ասաց, որ մարզի բոլոր համայնքներում իրականացվել են նման միջոցառումներ, ինչը սերունդների համար ճանաչողական, դաստիարակչական նշանակություն ունի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32