Նորություններ
Նոյեմբերի 28-ին նշվել է Ս․ Առաքյալների հիշատակության օրը
28.11.2015
Ս․ Թադեոսը և Ս․ Բարդուղիմեոսը Քրիստոսի 12 առաքյալներից էին, որ գալով Հայաստան՝ քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին՝ արժանանալով <<առաջին լուսավորիչներ>> կոչմանը։ Դեռևս քրիստոնեության արշալույսին նրանք նահատակվեցին Հայաստանում։ Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն։
Ամեն տարի Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում մատուցվում է Սուրբ և անմահ Պատարագ՝ ի հիշատակ Ս․ Առաքյալների։
Հայ Առաքելական եկեղեցին Ս․ Առաքյալների և մեր լուսավորիչների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակիին նախորդող շաբաթ օրը։
Նոյեմբերի 28-ին Մասիսի Ս․Թադեոս եկեղեցում Ս․ Առաքյալների հիշատակության համար մատուցված պատարագից հետո Մասիսի հավատավոր ժողովուրդը՝ Ս․ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի գլխավորությամբ, մասնակցել է եկեղեցու բակից սկսված Խաչերթին։
Ս․ Առաքյալների հիշատակության տոնը նշանավորվել է տոնական միջոցառմամբ, որը վերածվել է մեծ տոնախմբության։