Նորություններ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
03.12.2015
Հարգելի հայրենակիցներ,
1992 թվականից ի վեր, համաձայն ՄԱԿ- գլխավոր ասամբլեայի բանաձևի, դեկտեմբերի 3-ը Հայաստանում, ինչպես նաև աշխարհի ավելի քանի 100 երկրում նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Երկրի հասարակական, սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքին սահմանափակ կարողություն ունեցող անձանց ներգրավվածության հարցում անչափ էական է յուրաքանչյուրիս աջակցությունն ու պատրաստակամությունը։
Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ, անկախ առողջական վիճակից ունենա ոչ միայն հասարակության լիիրավ անդամն կոչվելու իրավունք, այլ նաև պայմաններ։
Հիմնվելով մեր ազգային արժեքների վրա, օգտագործելով զարգացած երկրների փորձն ու ձեռբերումները՝ մենք կերտում ենք մի հասարակություն, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդը կապրի լիարժեք կյանքով։
Իմ և մարզպետարանի կոլեկտիվի անունից մաղթում եմ ձեզ առողջություն, ամուր կամք ու բարեկեցություն՝ հավատացած լինելով, որ կյանքի բոլոր իրավիճակներում ձեզ երբեք չի լքի լավատեսությունը։