Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռուսաստանի ֆինանսների փոխնախարարն այցելել է Արտաշատի թիվ մեկ հիմնական դպրոց

07.12.2015

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի կառավարության կողմից դպրոցական սնունդ ծրագիրը երեք մարզերում (Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք) Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրից ստանձնելուց տասնմեկ ամիս անց Ռուսաստանի ֆինասների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակն այցելել է Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց և ծանոթացել վերոհիշյալ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին։
Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Ռուսաստանի սոցիալական և արդյունաբերական սննդի ծառայությունների ինստիտուտի (ՍԱՍԾԻ) նախագահ Վլադիմիր Չեռնիգովը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Գևորգյանը և ՊՀԾ ներկայացուցիչ ու տնօրեն Պասկալ Միշոն։
Արարատի մարզպետի անունից ողջունելով հյուրերին՝ մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը կարևորել է երկու քրիստոնյա ժողովուրդների բարեկամության ամրապնդումն ու այդ ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքները․
- Ողջունում եմ ձեզ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անունից և շնորհակալություն հայտնում մեր կրթությանը ցուցաբերած նման ջերմ ու հոգատար վերաբերմունքի համար։ Օրեցօր ամրապնդվող մեր բարեկամությունը վկայությունն է դարավոր նվիրումի ու ընկերության։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր բոլոր ձեռնարկումներում։
Աշակերտները կազմակերպել էին ջերմ ընդունելություն․ հյուրերին երկու հանրապետությունների դրոշներով ողջունելուց հետո դպրոցի երգչախումբը կատարել է բարեկամ հանրապետությունների՝ Հայաստանի և Ռուսաստնի հիմները, հանդես եկել ասմունքի ու ռուսական չաստուշկաների կատարումներով։ Այնուհետև հյուրերն այցելել են դպրոցական ճաշարան, ոչ միայն ներկա եղել առաջինից չորրորդ դասարանցիների համար գործող տաք սնուն ծրագրի իրականացման գործընթացին, այլև անձամբ համտեսել մատուցվող ճաշատեսակները։
- Ինձ համար շատ հաճելի է լինել այստեղ և տեսնել, թե ինչպես է իրականացվում Ռուսաստանի օժանդակությամբ հինգ տարի առաջ սկսված դպրոցական սնունդ ծրագիրը։ Առանձնապես կարևոր է այն, որ ծրագիրն ընթանում է երկրի տարրական դասարանների բոլոր աշակերտներին կայուն ազգային դպրոցական սնունդ ծրագրում ընդգրկելու հունով։ Սա ապացուցում է, որ երկրի ապագա բարգավաճման համար այդքան կարևոր դպրոցական ծրագրին ուղղված ռուսական ներդրումն արդարացված է,- նշել է պարոն Ստորչակը։

Հանդիպման ավարտին հյուրերը լուսանկարվել են աշակերտների հետ։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-04 09:52:57