Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

19.12.2015

 Դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Արարատի մարզում էր Առողջապահության նախարարը։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և նախարար Արմեն Մուրադյանը համատեղ խորհրդակցություն անցկացրեցին Արտաշատի առողջապահական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանի մոտ՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի, մարզի երեք տարածաշրջանների առողջապահական կենտրոնների տնօրենների, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանի մասնակցությամբ։
Աշխատանքային խորհրդակցության օրակարգում առաջնահերթության սկզբունքով քննարկվեցին Արտաշատի 130 մահճակալանոց կենտրոնական հիվանդանոցի հիմնանորոգման, ինչպես նաև շինարարական աշխատանքների հետ կապված քաղաքացիներին այլընտրանքային ծառայություն մատուցելու հարցերը։
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նախարարի ուշադրությունը հրավիրեց այն խնդրի վրա, որ հիվանդների բուժսպասարկումը չպետք է տուժի շինաշխատանքների պատճառով։ Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հիվանդների անհետաձգելի բուժումը կիրականացվի Արարատ, Վեդի, Մասիս քաղաքների առողջապահական կենտրոններում, իսկ երևանին կից համայնքների բնակիչները կբուժվեն մայրաքաղաքի հիվանդանոցներում, կուժեղացվի նաև պոլիկլինիկական և ամբուլատոր ծառայությունների հսկողությունը։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ը, կսկսվեն մարտ ամսից և կավարտվեն 2 տարվա ընթացքում։ ԾԻԳ-ը կկատարի նաև հիվանդանոցի կահավորումն ու տեխնիկական վերազինումը։ Խորհրդակցության վերջում նախարարը գոհունակությամբ նշեց, որ Արարատի մարզում իսպառ բացակայում են մանկան մահացության, հետծննդյան բարդության դեպքերը, ավելացել է ծնունդների թիվը և որ մարզի առողջապահական կենտրոնները տարին ավարտում են առանց պարտքերի։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-04 09:52:57