Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել են Մասիսի տարածաշրջանի շախմատի զարգացման հեռանկարները

23.12.2015

Դեկտեմբերի 22-ին Մասիսի քաղաքապետարանում վերոհիշյալ տարածաշջանի շախմատի զարգացման հեռանկարների քննարկման համար կայացած հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Մաիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, մարզպետարանի, քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, շախմատի մարզիչներ։
Հանդիպման ընթացքում մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը խոսել է Արարատի մարզում և մասնավորապես Մասիսում  Շախմատ առարկայի առաջնայնության, դպրոցներում շախմատի դասասենյակների առկայության մասին, ինչպես նաև անդրադարձել շախմատի օլիմպիադային մարզի չորս տարածաշրջանների թիմերի մասնակցությանը, արդյունքներին ու ցուցանիշներին։
- Շախմատի օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել է 400-ից ավելի աշակերտ։ Շախմատի զարգացումը մեր մարզում գտնվում է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում, ինչն ավելի է ուժեղացնում այս առարկայի հանդեպ հետաքրքրությունն ու հսկողությունը ոչ միայն հանրակրթական, այլ նաև սպորտդպրոցներում։
Սմբատ Լպուտյանն առաջարկել է դպրոցներում ներմուծել հեռահար ուսուցման տարբերակը, ինչը թույլ կտա  էլեկտրոնային կայքի միջոցով նաև կազմակերպել ինտենսիվ ու ավելի մատչելի պարապմունքներ և արձանագրել բարձր ցուցանիշներ։
Շախմատի ֆեդերացիայի նախագահը նշել է նաև, որ Արարատի մարզը գտնվում է շախմատի ասպարեզում բարցր ցուցանիշներ արձանագրած մարզերի թվում,  և շախմատային ավանդույթներն այստեղ խորը արմատներ ունեն։
Նիստի ավարտին շախմատի Մասիսի տարածաշրջանի պատասխանատու է նշանակվել Միքայել Մարտիրոսյանը

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-04 09:52:57