Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

30.12.2015

 Սիրելի՜ հայրենակիցներ,
Ավարտին է մոտենում 2015 թվականը, որը մեր ժողովրդի համար լի էր ինչպես հաղթանակներով ու ձեռքբերումներով, այնպես էլ դժվարությունների հաղթահարման հաստատակամությամբ:
Անցնող տարում մեր երկիրը էլ ավելի շենացավ ու հաղթանակներ արձանագրեց հայի համառ ու տքնաջան աշխատանքի, իր երկրին ամեն մի նյարդով կապված լինելու և հայոց հողում նոր ծիլեր տալու անխախտ համոզման շնորհիվ։
Թող Ամանորի շունչը մտնի ամեն հայի օջախ, որտեղ թևածում է հայրենասիրությունը, որտեղ գերիշխում է աշխատասեր հայի ոգեղենությունը, որտեղ մանկան ճիչը սրբազան է և որտեղ մեծանում են հզոր Հայաստանի վաղվա կերտողները։
 Սիրելի՝ բարեկամներ
Արարատի մարզում 2015 թվականին իրականացվեցին բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստեցին տարբեր ոլորտների առաջընթացին:
Վստահ եմ, որ գալիք տարում ևս մարզի ողջ ազգաբնակչության համատեղ ջանքերով կիրականացնենք առավել արդյունավետ ու համակողմանի նախաձեռնություններ:
Մեր երկրի ու ժողովրդի համար առաջնային համարելով խաղաղությունն ու բարեկեցությունը՝ մաղթում եմ , որ 2016-ը լինի խաղաղության ամրապնդման, առատության, տնտեսական զարգացման ու երկրի հզորացման տարի։Թո՛ղ որ անցած տարում մնան բոլոր խնդիրները, և բոլորս միասին լավատեսությամբ, ամուր կամքով ու հավատով մտնենք նոր տարի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34