Նորություններ
<<Զորակոչ 2016>>
14.01.2016
Հունվարի 8-ին մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Արարատի մարզի երեք տարածաշրջանների զինկոմիսարիատներից ևս հունվարի 8-ից սկսած ծառայության են մեկնել 18 տարին լրացած անձինք։ Հունվարի 14-ին Արտաշատի զինկոմիսարիատից նորակոչիկներին հայրենյաց սահմանների պաշտպանության ճանապարհելու արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։
Արարատի մարզպետը մաղթել է բոլորին բարի ծառայություն խաղաղ պայմաններում և խաղաղ սահմաններում․
- Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ծնողներին, ովքեր այսօր հպարտությամբ ու հայրենիքին օգտակար լինելու անխախտ համոզումով բանակային ծառայության են ճանապարհում իրենց զավակներին։ Ձեր տված հայրենասիրության դասերի շնորհիվ այսօր հայրենյաց սահմանների պատշտպանության են մեկնում քաջ, ուժեղ ու հայրենասեր պատանիներ, որոնք, համոզված եմ, ծառայությունից վերադառնալու են ավելի կոփված, իմաստնացած ու գիտելիքներով լեցուն ու լծվելու են Հայաստանի զարգացման ու հզորացման պատվաբեր գործին։
Արարողության ավարտին Ռուբիկ Աբրահամյանը լուսանկարվել է նորակոչիկների հետ, զրուցել հարազատների հետ, լսել նրանց հուզող հարցերը, ինչպես նաև աջակցության ու ցանկացած հարցով նրանց կողքին լինելու պատրաստակամություն հայտնել։