Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում շարունակվում է զորակոչը

15.01.2016

Մարզի 3 տարածաշրջանների զինկոմիսարիատներում շարունակվում է ձմեռային զորակոչը:
Այսօր Վեդի քաղաքի զինկոմիսարիատում հերթական ՝ 4-րդ զորակոչն էր:
Զինվորներին, նրանց ծնողներին շնորհավորելու և տղաներին բանակ ճանապարելու համար զինկոմիսարիատ այցելեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Իլյիչ Շադյանը, Աշոտ Մուրադյանը, տարածաշրջանի համայնքապետները:
Մարզի ղեկավարը տոնական օրվա կապակցությամբ շնորհավորեց, ծնողներին, որոնց հայրենանվեր զավակները մեկնում են հայրենքի հանդեպ իրենց սրբազան պարտքը կատարելու, պաշտպանելու ԼՂՀ, ՀՀ սահմանները: Նրա ելույթը նաև հայրական հորդոր էր ու խրատ.
--- Դուք այսօր զինվորագրվում եք մի նոր, մեծ ընտանիքի, որտեղ միմյանց թև-թիկունք լինելը, ներելը պարտադիր պայման է, ինչն էլ նպաստում է մեր բանակի երկաթյա կարգապահությանը, նրա էլ ավելի հզորացմանը:
Մարզպետ Ռ. Աբրահամյանը մեկ անգամ ևս հավաստեց, որ յուրաքանչյուր զինվորի ընտանիքի հիմնախնդիրը պատրաստ է լուծելու, որ ծնողները ցանկացած հարցով կարող են դիմել իրեն: Նա հավելեց նաև, որ 2016թ-ին ևս մարզում կշարունակվեն ավանդույթ դարձած միջոցառումները: Բանակի տարբեր ստորաբաժանումների լավագույն զինծառայողները թույլտվություն կստանան հանդիպելու ծնողներին:
Վեդի քաղաքի զինկոմ, փոխգնդապետ Գրիգոր Սայադյանի ելույթից հետո Արարատ գյուղի Ս․ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Դավիթ քահանա Սահակյանը կատարեց օրհնության կարգ՝ հավաստելով, որ հայ Առաքելական եկեղեցին իր պետության, իր բանակի հետ է: 4 զավակների ծնող Հովսեփ Դեմիրճյանը հպարտության զգացումով նշեց, որ այսօր բանակ է ճանապարում իր անդրանիկ զավակին, նա հայրենիքը պաշտպանելու հետ մեկտեղ կլրացնի իր բաց թողածը. ինքը բանակում չի ծառայել: Զինվորների հետ նկարվելուց առաջ մարզպետ Ռ. Աբրահամյանը զրուցեց նրանց ծնողների, հարազատների հետ, լսեց բարձրացրած հիմնախնդիրները և խոստացավ հրատապ լուծում տալ:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34