Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունը ներկայացրել է 2015 թվականի տարեկան հաշվետվությունը

21.01.2016

Հունվարի 21-ին  ՀՀ ՏԿԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունը ներկայացրել է տարեկան հաշվետվությունը, որին ներկա են եղել ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ, գնդապետ Աշոտ Մկրտչյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ՀՀ ՏԿԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուրադ Մարգարյանը,համայնքների ղեկավարներ, Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Հաշվետվության սկզբում Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը ողջունել է ներկաներին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անունից և մաղթել անվտանգ ու արտակարգ իրավիճակներից զերծ տարի։
Գնդապետ Մուրադ Մարգարյանը, խոսելով 2015 թվականին կատարված աշխատանքների մասին, ներկայացրել է իրենց գործունեության հիմնական ուղղությունները՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով բնակչության ուսուցումը, արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցումը և դրանց հետևանքների մեղմացումը, ինչպես նաև փրկարարական ուժերի պատրաստականության ապահովումը։
Ըստ զեկույցի՝ 2015թ․ ընթացքում Արարատի մարզի տարածքում գրանցվել է 850 արտակարգ դեպք (2014թ․՝ 730), որոնց հետևանքով զոհվել է 17 (2014թ․՝ 17), մարմնական վնասվածքներ ստացել՝ վիրավորվել 434 մարդ (2014թ․՝ 376):
ՀՀ ՏԿԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչության պետն անդրադարձել է կապի ազդարարման համակարգի, կանխարգելիչ միջոցառումների, նյութատեխնիկական ու իրավական ապահովման, պլանների և ծրագրերիմշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին։
2015 թվականին Արարատի մարզային փրկարարական վարչությունը ճանաչվել է որպես հանրապետության լավագույն  մարզային փրկարարական վարչություն, որի 40 փրկարար ծառայող խրախուսվել է՝ պարգևատրվելով տարբեր պատվոգրերով, արժանանալով շնորհակալագրերի ու դրամական պարգևների։
ՀՀ ՏԿԱԻՆ Արարատի ՄՓՎ կողմից 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին առանձին զեկույցներով հանդես են եկել մարզային ստորաբաժանումների՝ հակակարկտային կայանի, հիդրոօթերևութաբանական և մոնիտորինգի, ինչպես նաև  այլ ծառայությունների պետերը։
Հաշվետվության ավարտին Աշոտ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել վարչությանը կազմակերպված ու նվիրված աշխատանքի համար և արձանագրված ձեռբերումներն ու հաջողությունները պայմանավորել համատեղ ու փոխհամագործակցված աշխատանքով։
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34