Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

28.01.2016


Արարատի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ և բարեմաղթում, որ մեր հայրենիքի սահմաններին մշտապես իշխեն խաղաղությունն ու անդորրը:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 24-րդ տարեդարձը մենք տոնում ենք հայ զինվորի նորօրյա սխրագործությունների փառաբանմամբ և վստահաբար ազդարարում, որ հայկական բանակը շարունակաբար կատարելագործում է իր մարտունակությունն ու առավել հզորանում:
Բանակի օրվա ողջ տոնականությանը զուգահեռ մենք հերթական անգամ վերլուծում ենք ՀՀ Զինված ուժերի կազմավորման, կայացման ու զարգացման փուլերից յուրաքանչյուրն ու երախտագիտության խոսքեր հնչեցնում այդ փուլերից յուրաքանչյուրը կերտող հերոս հայորդիների մասին ու հաստատապես ընկալում, որ նորօրյա սերունդը ևս պատվով ու ամենայն պատասխանատվությամբ է մասնակցում բանակաշինության նվիրական գործին:
Թո՛ղ, որ առաջիկա տարիներին մեր բանակն ունենա նորանոր նվաճումներ և ձեռքբերումներ` ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
Մեր ջերմ բարեմաղթանքները հղելով Հայոց բանակի բարձրաստիճան ղեկավարությանը, բոլոր զինվորներին ու համայն հայությանը` տոնական օրվա խորհրդով պետք է կրկին վերահաստատենք հայրենի պետականության զորացմանն ու բանակաշինությանը մաս կազմող յուրաքանչյուր գործընթացի հավատարմորեն ծառայելու  մեր պատրաստակամությունը:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34