Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մենք մեր զինվորի կողքին ենք

02.02.2016

 
Հունվարի 29-ին Դալարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եփրեմ քահանա Հարությունյանի և Արարատ գյուղի հոգևոր հովիվ տեր Դավիթ քահանա Սահակյանի անմիջական նախաձեռնությամբ ազգագրական պարեր քարոզող «Շավիղ» խմբի հետ «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրով հոգևորականներն ուղևորվեցին հերթական զորամաս`շնորհավորելու ՀՀ երրորդ հանրապետության ազգային բանակի 24-րդ տարեդարձը:
Ավտոբուսին ուղեկցում էր սննդամթերքով, նվերներով, ահրաժեշտ հիգիենիկ պարագաներով, քաղցրավենիքներով, հոգևոր գրականությամբ բեռնավորված մեքենան:
Այցելությունը համընկավ զորամասում մարտական հերթափոխի հետ: Դիրքեր բարձրանալուց առաջ, հոգևոր այրերը գնդերեց Սմբատ սարկավագ Խանվելյանի հետ ողջունեցին զինվորներին, հրամկազմին:
Տեր Դավիթ քահանա Սահակյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված ջրօրհնեքի խաչով (խաչքավորն է ԼՂՀ-ի հրամանատար գնդապետ Ջալալ Հարությունյանը) օրհնելով ապա հոգևոր այրերի անունից շնորհավորելով զինվորներին բանակի օրվա կապակցությամբ,ասաց. «Հիսուսի աջը և զորավոր խաչը թող պահպանի ձեզ հայրենիքի հանդեպ սրբազան պարտքը կատարելիս և ամենուր»: Ապա նա ավելացրեց, որ ջրօրհնեքի խաչը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գրեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ պետք է անցնի բոլոր զորամասերով:
Տեր Եփրեմ քահանան, դիմելով զինվորներին, մեկ անգամ ևս հիշեցրեց, որ տանը նրանց սպասում են ծնողները, հարազատները, սիրած աղջիկները, մենք բոլորս: Հայրենիքի պաշտպանի վեհ պատիվն այժմ նրանց է տրված,այդ իսկ պատճառով հորդորեց ամուր և ուժեղ մնալ, որի համար մշտապես հոգևոր հովիվներն իրենց աղոթքն են առաքում առ Աստված:
Մարտական հերթափոխից առաջ զինվորները հերթական անգամ երդվեցին հավատարիմ մնալ հայրենիքին, ժողովրդին, եկեղեցուն, հարկ եղած դեպքում կյանքը տալ հայրենիքի համար:
Զորամասում «Շավիղ» խումբը կատարեց ազգագրական պարեր: Նրանց միացան նաև զինվորները: Տղաներն ու աղջիկները զինվորներին փորձեցին սովորեցնել ազգագրական պարը: Խումբն իր կատարումներով շնորհավորեց զինվորներ Նավասարդյան Նվերի և Մնացականյան Էրիկի ծնունդը: Բաժանվելիս զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն հայտնեց իրենց հետ, իրենց կողքին լինելու համար և ասաց, որ նման վերաբերմունքով քառապատկվում, հազարապատկվում է բանակի ուժն ու քաջությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34