Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետի աշխատանքային այցը Նարեկ համայնք

03.02.2016


Փետրվարի 3-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Նարեկ համայնք։ Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Լևոն Խաչատրյանը, ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը։
Աշխատանքային այցի սկզբում Արարատի մարզպետը հանդիպել է Նարեկ համայնքի բնակիչների հետ։ Ծավալված անմիջական զրույցի ընթացքում նարեկցիները մարզպետին են ներկայացրել իրենց հուզուղ հարցերը, դիմել համայնքի գյուղատնտեսական, կրթական ու այլ խնդիրների հետ կապված հարցերով, ինչպես նաև շնորհակալություն հայտնել մարզի ղեկավարին նախորդ տարվա ընթացքում համայնքում կատարված աշխատանքների ու դրական տեղաշարժերի համար։
2015թ․ գարնանը տեղացած կարկուտի վնասներից տուժած Նարեկ համայնքում արդեն իսկ տեղակայվել է  երկու հակակարկտային կայան, 2 մլն սունվենցիա է հատկացվել համայնքի <<Արևիկ>> մանկապարտեզին, որի շնորհիվ ձեռք է բերվել գույք, առաջիկա պլանային աշխատանքների մեջ է դպրոցի վերանորոգման ու դպրոց տանող գլխավոր ճանապարհի հարցը, որի համար և Ռուբիկ Աբրահամյանն այնուհետև այցելել է Նարեկ համայնքի միջնակարգ դպրոց։
Մարզի ղեկավարն անձամբ է ծանոթացել է շենքային պայմաններին, եղել դպրոցի բոլոր մասնահատվածներում, զրուցել ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցչական կոլեկտիվի հետ․
- Կարևոր է, որ բարեկարգ շենքային պայմաններից բացի դպրոցում իշխի բարոյահոգեբանական ջերմ մթնոլորտ, ինչպես նաև աշակերտները ստանան բարձրակարգ կրթություն։ Կարևորելով կրթության ու մասնավորապես դպրոցի դերը առողջ ու խելացի սերունդ ունենալու գործում՝ ես հորդորում եմ ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ձեզ վստահված պատախանատու գործին ու դպրոց մտնել ամենայն սիրով, - ասել է Ռուբիկ Աբրահամյանը ուսուցչական կոլեկտիվի հետ զրույցի ժամանակ։

Նարեկի միջնակարգ դպրոցի տնօրենը, զեկուցելով սուր շնչառական հիվանդությունների հետ կապված իրավիճակի մասին, ասել է, որ իրավիճակը վերահսկելի է և որ աշակերտների հաճախելիության հետ կապված խնդիրներ չկան։
Այցի ընթացքում շրջելով դպրոցում՝ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետարանի համապատասխան կառուցվածքների ղեկավարներին հանձնարարել է առաջիկա ծրագրային աշխատանքների մեջ ներառել կենսական համարվող դպրոցի տանիքի, սանհանգույցների ու սպորտդահլիճի վերանորոգման հարցը և համապատասխան ժամանակահատվածում այն հասցնել ավարտին։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34