Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաշվետվություն <<Արարատի հիվանդանոց>> ԲԿ-ում

11.02.2016


Փետրվարի 11-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկա է գտնվել <<Արարատի հիվանդանոց>> ԲԿ-ի ամենամյա հաշվետվությանը, որը ներկայացրել է գլխավոր բժիշկ Արայիկ Սարդարյանը։
Հաշվետվության ընթացքում Արայիկ Սարդարյանը ներկայացրել է 2015թ․ ընթացքում կատարված աշխատանքների վերլուծությունը՝ անդրադառնալով ինչպես տարբեր ծառայությունների կողմից մատուցված բուժօգնությանը, այնպես էլ կադրային քաղաքականությանը, ֆինանսական հարցերին, ձեռքբերումներին ու խնդիրներին։
Հիվանդանոցային անթերի պայամաններ ունեցող կենտրոնում, որտեղ սարքավորումները նույնպես համապատասխանում են բարձրակարգ բուժօգնության մատուցման չափանիշներին, սպասարկում է Արարատի տարածաշրջանի 12 գյուղական համայնքի և Արարատ քաղաքի ազգաբնակչությանը՝ թվով 35506 մարդ։
Ըստ գլխավոր բժշկի՝ 2013 թվականին առաջին անգամ հանրապետությունում ներդրված <<Պիլոտային>> ծրագրով նավիգացիոն համակարգի կիրառման շնորհիվ դադարել է մեքենաների անհարկի վազքը, առավել օպերատիվ է դարձել կառավարումը, անմիջական կապ է ստեղծվել Երևանի շտապ բուժ․օգնության կայանի հետ և այլն։
Ձեռքբերումների արձանագրման հետ մեկտեղ կենտրոնը ունեցել է որոշակի խնդիրներ, որոնք վերաբերել են մասնավորապես վճարովի ծառայություններին։ Այդ բացը հաջողվել նվազագույնի հասցնել սոց․ փաթեթի շահառուների դիսպանսերիզացիան ակտիվացնելու, ինչպես նաև մարզպետարանի աջակցությամբ ԱԱՊԿ-ների հետ ուղեգրումների և համապատասխան վճարների ավելացման միջոցով։
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հաշվետվության ավարտին անդրադարձել է կենտրոնում 2015 թվականին արձանագրված ձեռքբերումներին ու խնդիրներին, դիմել հանդիպմանը ներկա բուժծառայությունների ղեկավարներին՝ շեշտելով, որ միայն օպտիմալ ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ է հնարավոր լրացնել բացթողումներն ու կրկնապատկել ունեցած ձեռքբերումները․
- Ձեր պատասխանատու աշխատանքի ընթացքում ես հորդորում եմ լինել առավելագույնս ուշադիր, մարդկային և ամեն պահ հիշել, որ ձեզնից կարող է կախված լինել հիվանդի կյանքը։ Եղեք բարեգութ և գերադասեք մարդկային, այլ ոչ թե սեփական շահը, քանզի քաղաքացին հիվանդանոց է դիմում՝ հուսալով և հավատալով, որ այստեղ կգտնի օգնող ու կարեկից ձեռք։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-04 09:52:57