Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տիրոջն ընդառաջ

13.02.2016

Մարզպետարանի դիմացի հրապարակն այսօր լեփ-լեցուն էր մտավորականներով, տարբեր դպրոցների աշակերտներով, ուսուցիչներով, բնակիչներով: Տրնդեզի արարողությունը, որ կազմակերպելվել էր մարզպետարանի և քաղաքապետարանի համատեղ ջանքերով, սկսեցին «Նոր գույներ» և «Արտաշատ» պարի համույթները:
Միջոցառմանը ներկա էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մարզային և քաղաքային կառույցի աշխատողներ:
Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, շնորհավորելով նորապսակներին, նրանց հարազատներին և 10 զույգերի քավոր Ռուբիկ Աբրահամյանին, քաղաքապետ Արգամ Աբրահամյանին, ասաց, որ այս օրը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի օրհնությամբ հռչակվել է նորապսակների օրհնության օր: Օրվա խորհուրդը 40 օրական Հիսուսին տաճարին հանձնելն է, տիրոջն ընդառաջ գնալը: Օրվա խորհուրդը բացատրելուց հետո տեր հայրը կատարեց նորապսակների օրհնության կարգ: Բոցավառվեց կրակը: Ճերմակազգեստ հարսիկները խորհրդանշական 7 պտույտ գործեցին կրակի շուրջ, ապա քավորներն անցան իրենց պարտականությունների կատարմանը: Նրանք նորապսակներին նվիրեցին ոսկյա զարդեր, վարդեր և գինով լի բաժակներով ու սպիտակ մոմերով շնորհավորեցին նրանց:
Ռուբիկ Աբրահամյանը, որպես ծնող ու ղեկավար, ցանկացավ, որ նրանք ստեղծեն ամուր և համերաշխ ընտանիք և ունենան շատ երեխաներ, սիրով ապրեն իրենց ողջ կյանքը, օրինակ լինեն հասարակության համար:
Միջոցառման մամիկը զամբյուղով լի ադի-բուդին շաղ տվեց նորապսակների գլխին` իր օրհնանքներն ու բարեմաղթանքներն ուղղելով զույգերին: Ամո Խարզյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը նորապսակներին ցանկացավ սեր, դժվարությունները հաղթահարելու կամք, փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ: Միջոցառումը շարունակվեց Տիգրան Մանսուրյանի չքնաղ երաժշտությամբ:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-04 09:52:57