Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բելոռուսի դեսպանն՝ Արարատի մարզում

16.02.2016

Փետրվարի 12-ին ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը ճանաչողական այցով Արարատի մարզում էր։
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և Իգոր Նազարուկի փոխադարձ ծանոթությունից հետո մարզի ղեկավարի հանձնարարությամբ խորհրդական Ալբերտ Յակուբովը ներկայացրեց մարզի պատմությունը, նրա կառուցվածքը, քաղաքային և գյուղական համայնքները, աշխարհագրական դիրքը։
Խոսելով մարզի գյուղատնտեսության մասին՝ խորհրդականը մասնավորեցրեց գերակա ճյուղը՝ խաղողագործությունը։ Անցյալ տարի խաղողի աննախադեպ բերք է արտադրվել, որն իրացվել է մթերող կազմակերպությունների կողմից՝ շնորհիվ մարզպետի հետևողական աշխատանքի ու ներդրած ջանքերի։
Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ մարզում արտադրվում է պտուղ-բանջարեղենի առատ բերք, հատկապես մեծ է արտաքին շուկայում ծիրանի պահանջարկը։ Առատ է նաև դեղձը, խնձորը, բալը։
Մարզի վերամշակող կազմակերպությունները պտուղ-բանջարեղենից պատրաստված պահածոները իրացնում են ներքին և արտաքին շուկայում։ Իսկ կարտոֆիլագործության մեջ հմտացած համայնքներն ամեն տարի առատ բերք են ստանում և ապահովում են ներքին շուկայի պահանջարկը։
Ռուբիկ Աբրահամյանը նշեց նաև, որ մարզը կարող է թարմ բանջարեղեն և միրգ արտահանել Բելառուսի տարբեր շուկաներ։
Լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, դիմելով մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, ասաց, որ իր այցի նպատակն է խորացնել ստեղծված բարեկամական հարաբերությունները Բրեստի և Արարատի մարզի միջև։ Բելառուսը պատրաստ է Արարատի մարզին զգալիորեն մատչելի գներով վաճառել գյուղտեխնիկա։ Ցանկալի կլինի, որ անհատ ձեռներեցները, հզոր ֆերմերները, հողագործները նախօրոք իրազեկվեն։
Մարզպետը շեշտեց, որ այդ մեքենաների կարիքը մարզում խիստ զգացվում է, մանավանդ, որ առկա գյուղտեխնիկան բարոյապես և ֆիզիկապես պիտանի չէ։
Փոխադարձ համաձայնության դեպքում մարզ կբերվի Բելառուսի արտադրած գյուղտեխնիկան։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-04 09:52:57