Նորություններ
Խորհրդակցություն Արարատի մարզպետի մոտ
18.02.2016
Փետրվարի 18-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ-երի տնօրենների հետ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերը։
Նախորդ տարում գյուղատնտեսության ասպարեզում արձանագրելով դրական տեղաշարժեր ու ձեռքբերումներ՝ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շեշտել է նույն սկզբունքներով ու պատրաստակամությամբ այս տարի ևս ձեռնարկված ծրագրերի կարևորությունը։
ՋՕԸ-երի տնօրենները մարզպետի հետ զրույցի ընթացքում հավաստիացրել են, որ իրենց կառույցները պատրաստ են գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, իսկ եղանակային պայմանների հետ կապված խնդիրների առաջացման դեպքում նույնպես նախօրոք ձեռնարկված են համապատասխան միջոցներ։
Նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ու եղանակային հնարավոր անակնկալներին դիմակայելու համար Ռուբիկ Աբրահամյանն առաջարկել է նախ և առաջ հսկողությունը սևեռել ներքին հիդրոհանգույցների վրա, իսկ բոլոր օղակներին՝ իրենց ենթակառուցվածքներով հանդերձ, ևս մեկ անգամ հորդորել աշխատանքի կազմակերպման բարդ ու կարևոր պրոցեսում լինել համախմբված, պատասխանատու և օպերատիվ։