Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիսում բացվել է Հայաստանի Շախմատի Ակադեմիայի Մասիսի մասնաճյուղը

18.02.2016

Փետրվարի 18-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահմյանն ու Հայաստանի շախմատի Աակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը ներկա են գտնվել Հայաստանի շախմատի ակադեմիայի Մասիսի մասնաճյուղի բացմանը։
Բացմանը ներկա են եղել նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, մարզպետարանի տարբեր ենթակառուցվածքների ներկայացուցիչներ, տարածաշրջանային կառույցների ղեկավարներ։
Խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո հյուրերը շրջել են շախմատի դասասենյակում, զրուցել աշակերտների հետ և նրանց մաղթել ակտիվ մարզումներ ու խոշոր նվաճումներ։
Այնուհետև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Սմբատ Լպուտյանը խոսել են Արարատի մարզում շախմատի զարգացման հեռանկարներից, արձանագրված ձեռքբերումների պահպանման ու նորանոր նվաճումների համար նախանշվող ուղիներից։
Բարձր գնահատելով Արարատի մարզում շախմատային ավանդույթները՝ Սմբատ Լպուտյանը նշել է , որ Հայաստանի շախմատի ակադեմիան Արարատի մարզի ներուժից մեծ սպասելիքներ ունի և մեծ հավատ, որ արարատցիները հաղթանակներ կունենան ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մրցումներում։
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կարևորել է մարզում շախմատային ավանդույթների արմատավորումը, ասել, որ իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի ուսուցումն ու մարզում շախմատի մասսայականացումն առավել։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-04 09:52:57