Նորություններ
Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է
05.03.2016
Մարտի 5-ին հանրապետության բոլոր բնակավայրերում նշել են Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, որը ևս մեկ անգամ առիթ է մեծարելու Վազգեն Սարգսյան քաղաքական գործչին, գրողին ու քաղաքացուն:
Մարտի 5-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի հայրենի Արարատ գյուղում գտնվող թանգարանում կազմակերպված միջոցառմանը:
Թանգարանի տարածքում էին հավաքվել Արարատի մարզի տարբեր համայնքների պատանի երկրապահները,Վազգեն Սարգսյանի մարտական ընկերներն ու համագյուղացիները: Ամենուր հնչում էին խրոխտ ու ազգային երգեր՝ շուրջպարի մեջ առնելով ներկաներին:
Մարզի ղեկավարը նախ ծաղիկներ է դրել սպարապետի կիսանդրու մոտ,ապա ներկա գտնվել նրա մեծարման ցերեկույթին:
Պատանի արարատցիները ներկայացրել են Վազգեն Սարգսյանի անցած ուղին, խոսել նրա խիզախության, մարդասիրության ու գործի անմահության մասին:
Միջոցառման վերջում Ռուբիկ Աբրահամյանն այցելել է Վազգեն Սարգսյանի թանգարան: Այստեղ ներկայացված ցուցանմուշների շնորհիվ ներկաները ևս մեկ անգամ վերհիշել են հայոց պետականության կերտման դժվարին ժամանակաշրջանին վերաբերող դրվագները: