Նորություններ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.03.2016
Սիրելի’ կանայք, մայրեր, քույրեր
Արարատի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ գարնանային զարթոնքի հետ օրինաչափորեն համադրվող այս հիասքանչ օրվա` Կանանց տոնի կապակցությամբ:
Մարտի 8-ը մշտապես եղել և մնում է մեր տոնացույցի ամենավառ օրերից մեկն ու բոլոր ժամանակներում համարվել է կնոջ հանդեպ ունեցած երախտագիտությունը լավագույնս արտահայտելու հնարավորություն ստեղծող խորհրդանշական մի տոն:
Կարևորելով հայ կնոջ դերը ամենատարբեր ու ամենապատասխանատու բնագավառներում, ազգի ոգեղենությանն ու արմատներին հավատարիմ սերունդներ կրթելու և դաստիարակելու պատվաբեր գործընթացներում` ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ գարնանային խորիմաստ օրվա առթիվ և ցանկանում, որ հայ կնոջ խորաթափանց աչքերը շուրջ տարին փայլեն ու ամենուր սփռեն բարձր տրամադրություն:
Մաղթում եմ, որ Ձեր մեծարմանն ու գնահատմանը նվիրված այս և տարվա մնացած օրերին Ձեզ ուղեկից լինեն սերը, խիզախությունն ու անմնացորդ նվիրումը:
Ցանկանում եմ, որ Ձեր ընտանիքները լինեն ամուր, հայ մարդու արարումով շենացած ու իմաստավորված:
Հարգանքով` ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյան