Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն ընդունել է ԻԻՀ Գիլան նահանգի պատվիրակությանը

15.03.2016

Մարտի 15-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետության դեսպան Սեյեդ Քաջեմ Սաջադիին ու Իրանի Գիլան նահանգի պատվիրակությանը՝ Գիլանի նահանգապետ Մոհամմադ Ալի Նաջաֆիի գլխավորությամբ:
Հադիպման սկզբում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել իր հրավերն ընդունելու համար.
-Մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի և մի շարք ոլորտներում արձանագրել է հաջողություններ: Համոզված եմ, որ այս հանդիպումը ևս պատվանդան կհանդիսանա նոր ձեռնարկումների և էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամությունը:
Այնուհետև Արարատի մարզպետը հյուրերին է ներկայացրել Արարատի մարզը, խոսել մարզի աշխարհագրական դիրքից, գյուղատնտեսության, քաղաքաշինության, կրթության և այլ ոլորտներում ձևավորված ավանդույթներից:
Նահանգապետ Մոհամմադ Ալի Նաջաֆին ևս անդրադարձել է Գիլանի նահանգի պատմամշակութային և տնտեսական առանձնահատկություններին՝ նշելով, որ այստեղ գերակա ճյուղ է հանդիսանում զբոսաշրջությունը: Նավահանգստային պայմանները, գյուղատնտեսության և նրա ենթաճյուղերի զարգացածությունը ևս, ըստ նահանգապետի, հանդիսանում են Գիլանի դիմագիծը:
Հանդիպման ավարտին Գիլանի պատվիրակության անդամներն ու Արարատի մարզի կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտների ղեկավարները կլոր սեղանի շուրջ քննարկել են այս բնագավառներում հեռանկարային ծրագրերի հնարավորությունն ու պայմանավորվածություն ձեռք բերել նոր համագործակցությունների շուրջ:
Այնուհետև պատվիրակությունն ու Արարատի մարզպետը եղել են <<Գրինհաուզ>> ՍՊԸ: Այստեղ հյուրերը ականատես են եղել նոր տեխնոլոգիաների կիրառմանն ու աշխատանքային գործընթացի օպտիմալ կազմակերպմանը: <<Գրինհաուզ>>  ՍՊԸ այցելությանը հաջորդել է այցն <<Արարատ գրուպ>> ջրերի գործարան, որտեղ ներկաները ծանոթացել են լաբորատոր աշխատանքներին, շշլացման գործընթացին ու ժամանակակից սարքավորորումների կիրառման մեթոդներին:
Երկու մարզերի համագործակցության հիմքում կարևորելով պատմամշակութային փորձի փոխանակումն ու երկու ժողովուրդների պատմության ուսումնասիրությունը՝ Արարատի մարզի պատվիրակությունը իրանցի հյուրերին առաջնորդել է դեպի Խոր Վիրապ ՝ հայոց պատմության դարավոր վկան հանդիսացող եկեղեցին և քրիստոնեության հաստատման ամենահին կառույցը: Խոր Վիրապի վանքում նրանց են ներկայացվել հայոց պատմության ամենահիշարժան ու կարևորագույն դրվագներից մի քանիսը:
Իրան-Հայաստան բարեկամության կնիքն է նաև հանրապետության տարբեր դպրոցներում պարսկերեն առարկայի ուսուցումը: Գիլանի պատվիրակության հաջորդ կանգառը Արարատի մարզի Դվին համայնքի միջնակարգ դպրոցն էր, որտեղ աշակերտները հյուրերին հիացրել են պարսկերենի իրենց իմացությամբ ու նաև համառոտ ակնարկ կատարել դեպի Իրանի պատմությունն ու մշակույթը:
Ավարտելով այցն Արարատի մարզ՝ Գիլանի նահանգապետն ու ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետության դեսպանը շնորհակալանքի խոսք են ասել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին այսօրինակ ջերմ ընդունելության համար և համոզում հայտնել, որ երկարատև ու հաջող համագործակցությունը դեռ նոր պտուղներ է տալու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36