Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
16.03.2016

Համաձայն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՛՛Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն՛՛ ՊՈԱԿ-ի կանխատեսումների Արարատյան դաշտում մարտի 17-ին գիշերը օդում հնարավոր է 0...-2, մարտի 18-ին և 19-ին -2...-3 աստիճան, գետնի մակերևույթին‵ -4 ...-5 աստիճան ցուրտ:
Բազմամյա տնկարքները ցրտահարվելուց պաշտպանելու համար գյուղացիական տնտեսություններին առաջարկվում պայքար կազմակերպել ավանդական եղանակներով /ծխահարում, ոռոգում/ :
Ցրտահարության դեմ պայքարի միջոցների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքում:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն